«Միջադեպի մասնակից տղամարդու նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն և բացակայելու արգելք». ՔԿ
![]() Երևանյան ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնություն կիրառած և հասարակական կարգը խախտած տղամարդը չի կալանավորվի. նրա նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք խափանման միջոցները։ Տեղեկությունը «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։ Քննչական կոմիտեից նաև հայտնել են, որ քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ։ Նրանցից մեկի նկատմամբ (տղամարդուն նկարահանող կինը–խմբ.) կիրառվել է ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասը (խուլիգանությունը) և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։ Մյուս անձի նկատմամբ (ենթադրաբար իր կնոջը վիրավորող տղամարդը–խմբ.) կիրառվել է ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետը (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը՝ զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից)։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը։ Նախաքննությունը շարունակվում է։ |

«Ասիմետրիկ պայքարը Հայաստանի պարագայում ենթադրում է հենց պայքար քաղաքական տիրույթում». Հակոբ Բադալյան
66Երեկ, 23:48
«Եթե հաջողվի համաձայնության գալ, դա առաջին հերթին վերաբերվելու է «ազդեցության նոր գոտիների» գծմանը». Գարիկ Քեռյան
68Երեկ, 23:24
Նավթային բիծը մոտենում է ԱՄԷ-ի ափերին
125Երեկ, 23:18
«ԱԱԾ անունից մոլորեցրել են քաղաքացիներին և հափշտակել ավելի քան 1 մլրդ դրամ»․ ՔԿ (տեսանյութ)
101Երեկ, 22:54
Երևան-Կապան-Երևան թռիչքները ժամանակավորապես կդադարեցվեն
109Երեկ, 22:30
«Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ»․ ԱԱԾ
94Երեկ, 22:12
