«Եթե հաջողվի համաձայնության գալ, դա առաջին հերթին վերաբերվելու է «ազդեցության նոր գոտիների» գծմանը». Գարիկ Քեռյան
![]() Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երկբևեռ աշխարհակարգի փլուզումից հետո, մոտ մեկ տասնամյակ ձգվեց ԱՄՆ գերակայությամբ միաբևեռ միջազգային կարգը: 2000-ական թթ. սկզբներից Ռուսաստանը, Չինաստանը Հնդկաստանը, Եվրոպական Միությունը, Բրազիլիան և իհարկե Ճապոնիան հենվելով կամ ռազմական, կամ էլ տնտեսական կարողությունների վրա, մեծացրեցին իրեն ազդեցությունն ու դերակատարումը գլոբալ գործընթացներում: Փորձագիտական/վերլուծական/ուղեղային կենտրոններում վերջին տարիներին մեծ տարածում է ստացել «Եռակենտրոն» աշխարհակարգի հայեցակարգը: Ապագա համաշխարհային ուժային բևեռներ են դիտարկվում ԱՄՆ, ՉԺՀ-ն և ՌԴ-ն: Այս հայեցակարգի մասին տեսակետներն ու բանավեճերը լայն տարածում են ստացել: Սա պայմանավորված էր հատկապես Թրամփի իշխանության գալուց հետո Հավաքական Արևմուտքի երկու թևերի՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի առաջատար երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի միջև սուր տարաձայնություններով, որոնց պատճառը ուկրաինական միջնորդավորված պատերազմն է և ԱՄՆ/Իսրայել դաշինքի սանձազերծած պատերազմը Իրանր դեմ: Ելնելով պատմության դասերից և ներկա միջազգային դիսկուրսից կարելի է ասել, որ, եթե Թրամփին, Սին Ծի Պինին և Պուտինին հաջողվի համաձայնության գալ, դա առաջին հերթին վերաբերվելու է «ազդեցության նոր գոտիների» գծմանը, կամ ինչպես ընդունված է արդեն՝ «Նոր Յալթայի» աշխարհակարգի ստեղծմանը: Իհարկե ոչ ոք դեռ չի կարող հարյուր տոկոսով պնդել, որ «Նոր Յալթան» իրականություն կդառնա: Սակայն եղած տեղեկատվական վերլուծական գիտական բնույթի նյութերը և պաշտոնական հայտարարություններն ու որոշումները հիմք են տալիս մոտավոր գծել ազդեցության գոտիների տարածքները: Եվ այսպես , երևում է, որ Թրամփը ցանկանում նոր կյանք տալ «Մոնրոյի դոկտրինային»: Ըստ որի ողջ Արևմտյան Կիսագունդը, Հյուսիսային և Հարավային Ամերիկա մայրցամաքների բոլոր պետությունները ԱՄՆ ազդեցության գոտին են, որտեղ հատկապես պետք է բացառվի չինական տնտեսական՝ և ռուսական ռազմական ներկայությունը: Ռուսաստանի ազդեցության գոտին ընդգրկելու է առաջին հերթին ողջ հետխորհրդային տարածքը և նաև նատօյական դաշինքից դուրս արևելաեվրոպական պետությունները, որպես անվտանգության գոտի: Չինաստանի ազդեցության գոտին ենթադրվում է, որ կարող է ներառել հարավային և արևելյան ասիական երկրները, չին-կորեական և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանները: Հավանաբար աֆրիկյան և մերձավոր արևելյան պետությունները կմնան ազդեցության գոտինեից դուրս: Դժվարանում եմ տեսակետ հայտնել ԵՄ-ի մասին: Այս հարցում կան ծայրահեղ մոտեցումներ, սկսած փլուզման՝ մինչև ինքնուրույն ուժային բևեռ դառնալու կանխատեսումնրով: Անկասկած վերոշարադրյալը զուտ կանխատեսում է, մասնակցություն ներկա դիսկուրսին, և ոչ թե բացարձակ պնդում: Ամեն ինչ հնարավոր է: Ներկա լիդերները մի բան ասում են, շրջվելով իրականացնում հակառակը: Դա ներկա քաղաքական էլիտաների բնորոշ գործելակերպն է»: Աղբյուրը` Գարիկ Քեռյան |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
