Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 24 հոկտեմբերի, 2026 թ.

«Ասիմետրիկ պայքարը Հայաստանի պարագայում ենթադրում է հենց պայքար քաղաքական տիրույթում». Հակոբ Բադալյան

65
Երեկ, 23:48
«Ասիմետրիկ պայքարը Հայաստանի պարագայում ենթադրում է հենց պայքար քաղաքական տիրույթում». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Այո, ընդդիմության համար ընտրական գործընթացը մարտահրավեր է մի երկրում, որտեղ իշխանությունը անկաշկանդ կարող է չարաշահել իրավապահ գործիքակազմը եւ այն կիրառել ընդդիմության դեմ։

Բայց, ինչո՞ւ կամ ինչի՞ց է այն մտածումը, որ այդ դեպքում նույն մարտահրավերը չէ առհասարակ ընդդիմադիր գործունեության մասով։ Այդ դեպքում, եթե մենք ընդդիմությանն ասում ենք, որ ընտրական գործընթացի հետ հույս կապելն անօգուտ է, պետք է նաեւ ասենք, որ անօգուտ է առհասարակ հույս կապել քաղաքական գործունեության հետ։ Եվ ըստ այդ տրամաբանության, եթե մենք խոսում ենք, որ իշխանությունը չարաշահում է ուժային գործիքները, պետք է ամբողջացնենք ընդդիմությանն ուղղված կոը ու ասենք, որ միայն համարժեք ֆիզիկական ուժով է, որ հնարավոր է հաղթել իշխանությանը։

Բայց, հասկանալի է, որ այդպիսի կոչերը չեն կարող լինե թե օրինական՝ թեեւ իհարկե այսպիսի պարագաներում հղումներ են արվում ապստամբության իրավունքին, եւ թե ռացիոնալ։ Բոլոր պարգաներում, ապստամբության իրավունքի մեջ տեղավորվում է, թե ոչ, բայց իշխանության ուժին համարժեք ուժով հակադրվելը, ըստ իս՝ բացարձակ իռացիոնալ եւ Հայաստանի համար էլ վտանգավոր իրավիճակ է։ Այդտեղ Հայաստանը չունի շահելու տարբերակ, իմ համեստ կարծիքով։

Բայց, ամբողջ հարցն էլ հենց այստեղ է, որ ասիմետրիկ պայքարը Հայաստանի պարագայում ենթադրում է հենց պայքար քաղաքական տիրույթում, կամ՝ քաղաքացիա–քաղաքական։ Ինքնին ընտրությունը տեխնիկական հարց է, այն արտացոլում է քաղաքացիա–քաղաքական մթնոլորտի ու մտայնության փոփոխությունը, դա արտահայտելու ձեւ է։ Եթե հնարավոր լինի հասնել այդ փոփոխության, ապա այն աներկբա կարտացոլվի նաեւ ընտրական պրոցեսով։ Կարող է նաեւ փողոցով, բայց ինքնին աշխատանքը, ենթադրում է այսպես ասած «տնային–խոհանոցային», այլ ոչ թե փողոցային տրամաբանություն։

Սա իմ համեստ պատկերացումն է անշուշտ, սուբյեկտիվ պատկերացումը, որը սակայն ներկայցնում եմ եւ փորձում փաստարկել»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան