Մինչև Ադրբեջան պետության ձևավորումը՝ Կոմիտասը դեռևս 1905 թվականին Հառիճում գրի էր առել «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ
![]() 2026 թվականի ամռանը Փարիզում «System of a Down» ռոք խմբի համերգի ընթացքում «Աման Թելլո» երգի կատարումը քննարկումների և դժգոհության նոր ալիք բարձրացրեց ադրբեջանական մեդիայում։ Ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ երգը ներկայացրին որպես «ադրբեջանական ժողովրդական ստեղծագործություն»՝ հայկական կողմին մեղադրելով այն յուրացնելու մեջ։ Սակայն երգի պատմական ակունքների ուսումնասիրությունը վկայում է, որ այն վաղուց հայտնի էր հայկական ժողովրդական երաժշտական միջավայրում։ Հայ մեծանուն կոմպոզիտոր և ազգագրագետ Կոմիտասը դեռևս 1905 թվականին Հառիճում գրի է առել «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակներ։ Այս փաստագրական վկայությունը կարևոր նշանակություն ունի ստեղծագործության պատմությունն ուսումնասիրելու տեսանկյունից, քանի որ հաստատում է դրա գոյությունը հայկական երաժշտական միջավայրում դեռևս XX դարի սկզբին՝ շատ ավելի վաղ, քան 1918 թվականին Ադրբեջանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրումը։ Ադրբեջանական նման գործելակերպը միտված է պատմական անցյալի վերաձևակերպմանը, սեփական մշակութային ժառանգության արհեստականորեն հնացմանն ու այլ ժողովուրդների մշակութային արժեքներն ադրբեջանական մշակույթի մաս ներկայացնելուն։ |

«ԿինոՄոսկվա»-ն արդարանում է և խոստանում առավել հետևողական լինել
178Երեկ, 20:42
Tidal-ը կարգելի ամբողջությամբ արհեստական բանականությամբ ստեղծված երաժշտությունը
52325.11.2026, 22:13
«Ադրբեջանի լոբբիստները կարողացել են ՌԴ-ում կինոթատրոններից հանել տալ հայ հերոսի մասին ֆիլմի ցուցադրումը». Սյուզի Բադոյան
19324.11.2026, 23:48
Նախապատրաստվում է «Վիշապաքարերը և Տիրինկատարի հնավայրը» հայտ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հիմնական ցանկում ընդգրկելու նպատակով
13824.11.2026, 19:18
«Արցախի դարավոր սրբությունների հետ ի՞նչ է լինելու»․ Սամվել դպիր Գրիգորյան
18524.11.2026, 15:42
«Քահանայական ձեռնադրությունը՝ եկեղեցու յոթ սուրբ խորհուրդներից մեկը». Սամվել դպիր Գրիգորյան
22623.11.2026, 00:24
