Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «Փաշինյանի և Ալիևի վերջին հանդիպումից հետո կառավարությունում ակտիվացրել են աշխատանքները նոր սահմանադրության ուղղությամբ։ Ադրբեջանը դժգոհ է, որ ԱԺ ընտրություններից հետո այս հարցը «տեղում դոփում է»։ Փաշինյանը որոշել է, որ նոր սահմանադրության հարցում հետեւյալ ճանապարհային քարտեզով պետք է առաջ գնան. նախ՝ հասարակության ընդդիմադիր հատվածին համոզել-ապացուցել, որ այդ փոփոխությունն իսկապես անհրաժեշտ է երկրի բարեկեցության ու զարգացման համար։ Քննարկվում է անգամ ընդդիմադիր լրատվամիջոցներով գովազդային արշավ իրականացնելու հարցը։ Երկրորդ էտապում դիմել ԱԺ ընդդիմությանը՝ կոչ անելով աջակցել հանրաքվեի անցկացմանը։ Մերժվելու դեպքում փորձել ընդդիմության առանձին պատգամավորների համոզել, որ անհրաժեշտ է աջակցել ՔՊ նախաձեռնությանը։ Փաշինյանը չի բացառել պատգամավորների նկատմամբ ճնշումներ գործադրելը՝ «պատգամավորներ գողանալը»։ Իսկ եթե այս բոլորից հետո էլ անհաջողության մատնվեն, որպես վերջին տարբերակ՝ գնալ արտահերթ ընտրությունների և խորհրդարանում ստանալ անհրաժեշտ սահմանադրական մեծամասնություն ու անցկացնել նոր սահմանադրությունը։ Մեր տեղեկություններով, ժամկետներ չեն նախանշվել, բայց Փաշինյանը բոլորին կոչ է արել տեղից շարժվել»: |

«Փարիզը շուտով կդառնա մահմեդական քաղաք»․ Թրամփ
17700:49
«Իսրայելն Ադրբեջանին 235 մլն դոլարի PULS հրթիռային համակարգեր ու EXTRA-MR հրթիռներ կմատակարարի»․ #Globes
22000:31
«Ճիշտ է հիմա կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը և փորձել համեստ ներդրում ունենալ»․ Առուշ Առուշանյան (տեսանյութ)
12500:24
«Փաստացի Փաշինյանը գրում է, որ ՀՀ-ում գոյություն չունի դատաիրավական համակարգ․ այդ ամենին փոխարինում է ինքը»․ Հակոբ Բադալյան
14000:06
«Ազգային հիշողությունը չպետք է դառնա ո՛չ անհատի անձեռնմխելիության, ո՛չ էլ անցյալը ջնջելու միջոց». Սենոր Հասրաթյան
126Երեկ, 23:48
«Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի». Նիկոլ Փաշինյան
136Երեկ, 23:30
