Երևան`   +15 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 21 հոկտեմբերի, 2026 թ.

«Եթե ճնշումների, ապօրինությունների համար ցանկանում ես մարդ պատժել, ուրեմն պետք է պատժես ինքդ քեզ»․ Իշխան Սաղաթելյան

53
Այսօր, 01:06
«Եթե ճնշումների, ապօրինությունների համար ցանկանում ես մարդ պատժել, ուրեմն պետք է պատժես ինքդ քեզ»․ Իշխան Սաղաթելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ, այլ ձեզ իշխանությունից հեռացնելը»։

Դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Սաղաթելյանը տեսանյութում ընդգծել է․ «Եթե կոնկրետ փաստեր ես ուզում, բացի՛ր քո WhatsApp-ը, տ՛ես քո տված հրահանգները, հետո՝ դրանց կատարման վերաբերյալ քեզ ներկայացված զեկույցները և կհասկանաս՝ քանի հոգու մասին է խոսքը․․ Եթե ճնշումների, ապօրինությունների անօրիանական գործողությունների համար ցանկանում ես մարդ պատժել, ուրեմն պետք է պատժես ինքդ քեզ, որովհետև այդ ամեն ինչի անմիջական հեղինակը, կազմակերպիչը, հրահանգ տվողը, ընդ որում՝ հրապարակային հրահանգ տվողը, անձամբ դու ես»։