Երևան`   +18 °C
Այսօր`   Երեքշաբթի, 20 հոկտեմբերի, 2026 թ.

«Հասկանում եմ` ինչու բոլոր երկրներում սկսվել է դասավանդողների դեֆիցիտ». Իզաբելլա Աբգարյան

88
Այսօր, 22:48
«Հասկանում եմ` ինչու բոլոր երկրներում սկսվել է դասավանդողների դեֆիցիտ». Իզաբելլա Աբգարյան

Երևանի ավագանու անդամ, դասախոս Իզաբելլա Աբգարյանը գրել է. «Դասավանդելը գնալով մազոխիզմի է նմանվում։
Հասկանում եմ՝ ինչու բոլոր երկրներում սկսվել է դասավանդողների դեֆիցիտ, իսկ մանկավարժները փոխում են իրենց գործունեությունը։
Ես, որ գժվում էի իմ աշխատանքի համար ու հրաժարվել եմ շատ անգամ բարձր վարձատրվող աշխատանքներից, օրը մի քանի անգամ մտածում եմ, որ այլևս մոտիվացիա չի մնացել։ Պատկերացնում եմ, թե ինչ են զգում ճարահատյալ դասավանդողները»։