Երևան`   +20 °C
Այսօր`   Երեքշաբթի, 20 հոկտեմբերի, 2026 թ.

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի պատգամավորական մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

76
Այսօր, 20:42
Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի պատգամավորական մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

«Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության Վարչության հերթական նիստում որոշում է կայացվել, որ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի պատգամավորական մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ: Այս մասին հայտնում է «Հրապարակ»-ը։

«Հարկ է նշել, որ մամուլում դեռևս 2026 թվականի օգոստոսին արդեն իսկ տեղեկություններ էին շրջանառվում այս նշանակման մասին։

Տեւական ժամանակ Նիկոլ Փաշինյանը չէր կարողանում ընտրություն կատարել՝ տարբեր թեկնածուների շրջանում, բայց ի վերջո կողմնորոշվեց՝ Կոտայքից պատգամավոր ընտրված, Սասուն Միքայելյանի նախկին պրոտեժեն նշանակվում է մարզպետ»,- գրել է լրատվամիջոցը: