«Մտահոգություն ենք հայտնում ԵՄ ներկայացուցիչների հայտարարությունների կապակցությամբ»․ Վրաստանի ԱԳՆ
![]() Վրաստանի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել Եվրոմիության ներկայացուցիչների վերջին հայտարարությունների կապակցությամբ, որոնք վերաբերում են Վրաստանի Սահմանադրական դատարանում ընթացող դատական գործընթացին։ Այս մասին ասվում է Վրաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։ Հայտարարության համաձայն՝ նախարարությունը կարծում է, որ մինչև գործի ըստ էության քննության մեկնարկը դատական գործընթացի օրինականությունը կասկածի տակ դնելը և դրա վերաբերյալ նախնական գնահատականներ հնչեցնելը սահմանադրական ինստիտուտի վրա ոչ պատշաճ ճնշում գործադրելու և Վրաստանի ներքին գործերին միջամտելու փորձ է։ Միևնույն ժամանակ, օրենքի գերակայության սկզբունքի պահպանումը պահանջում է դատարանին հնարավորություն տալ ինքնուրույն քննել գործը՝ Վրաստանի Սահմանադրությանը և գործող օրենսդրությանը համապատասխան։ Ավելի վաղ ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի մամուլի քարտուղար Քրիստիան Վիգանդը հայտարարել էր, որ ԵՄ-ն ուշադիր հետևում է Վրաստանի Սահմանադրական դատարանում ընդդիմադիր հինգ կուսակցությունների արգելման պահանջով ներկայացված հայցին։ Նրա խոսքով՝ տեղի ունեցող իրադարձությունները, ինչպես նաև օրենսդրական վերջին փոփոխություններն ու ընդդիմադիր կուսակցություններն արգելելու վերաբերյալ նախկին հայտարարությունները վկայում են դատական համակարգի՝ մտահոգիչ նպատակներով օգտագործման մասին և վտանգում են հիմնարար ազատությունները, ժողովրդավարական բազմակարծությունն ու քաղաքական արդար մրցակցությունը։ |

«Փարիզը շուտով կդառնա մահմեդական քաղաք»․ Թրամփ
17700:49
«Իսրայելն Ադրբեջանին 235 մլն դոլարի PULS հրթիռային համակարգեր ու EXTRA-MR հրթիռներ կմատակարարի»․ #Globes
22000:31
«Ճիշտ է հիմա կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը և փորձել համեստ ներդրում ունենալ»․ Առուշ Առուշանյան (տեսանյութ)
12500:24
«Փաստացի Փաշինյանը գրում է, որ ՀՀ-ում գոյություն չունի դատաիրավական համակարգ․ այդ ամենին փոխարինում է ինքը»․ Հակոբ Բադալյան
14000:06
«Ազգային հիշողությունը չպետք է դառնա ո՛չ անհատի անձեռնմխելիության, ո՛չ էլ անցյալը ջնջելու միջոց». Սենոր Հասրաթյան
126Երեկ, 23:48
«Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի». Նիկոլ Փաշինյան
136Երեկ, 23:30
