Զելենսկին տարօրինակ է համարել Ուկրաինայի ընտրությունների վերաբերյալ Ռուսաստանի և ԱՄՆ-ի ցանկությունների համընկնումը
![]() Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տարօրինակ է համարել Ուկրաինայի ընտրությունների վերաբերյալ Ռուսաստանի և ԱՄՆ-ի ցանկությունների համընկնումը։ «Սա (ընտրությունները – խմբ․) այսօր մեր հասարակության գլխավոր խնդիրը չէ։ Մեր առաջնահերթությունը պատերազմին վերջ դնելն ու բնականոն կյանքին վերադառնալն է։ Ընտրությունները կկայանան իրենց ժամանակին, և ռազմաճակատում գտնվող զինվորները, արտերկրում գտնվող ուկրաինացիները, ինչպես նաև երկրում ապրողները՝ բոլորը պետք է կարողանան քվեարկել։ Բայց ինչպե՞ս կարելի է անօդաչու թռչող սարքերի ու հրթիռների ներքո կազմակերպել բաց և ժողովրդավարական ընտրություններ՝ արևմտյան դիտորդների մասնակցությամբ։ Ես չեմ հավատում, որ դա հնարավոր է։ Երբ ռուսներն են բարձրացնում այս հարցը, մենք հասկանում ենք նրանց տրամաբանությունը։ Նրանք կարծում են, որ Ուկրաինայի նախագահի փոփոխությունը կհեշտացնի նրանց գործը։ Սակայն ինձ համար տարօրինակ է, որ մեր ամերիկացի գործընկերները նույնպես այդպես են կարծում», - նշել է Զելենսկին Corriere della Sera թերթին տված հարցազրույցում։ Պատասխանելով այն հարցին, թե արդյոք քվեարկության հետագա հետաձգումը չի թուլացնի ուկրաինական ժողովրդավարությունը՝ նա հայտարարել է, որ «ոչ ոք կառչած չէ իր աթոռից»։ «Մենք պետք է պաշտպանենք պետությունը՝ յուրաքանչյուրս իր դիրքում, օրենքին և Սահմանադրությանը համապատասխան։ Զինվորականները կռվում են ռազմաճակատում, իսկ մնացած բոլորը պետք է աշխատեն և հարկեր վճարեն, եթե չենք ուզում հանձնել երկիրն ու կորցնել մեր անկախությունը։ Այն ամերիկացիներին, ովքեր պահանջում են նախագահի փոփոխություն, ես ասում եմ՝ թույլ տվեք ուկրաինացիներին իրենք զբաղվեն իրենց ընտրություններով և կատարեն իրենց սեփական ընտրությունը՝ օրենքին համապատասխան», - հավելել է Զելենսկին։ |

«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
11817:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
15017:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
16116:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
14516:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
17015:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
20815:13
