«ՌԴ-ի դեմ հաքերային հզոր հարձակում է տեղի ունեցել»․ Սամվել Հայրապետյան
![]() Ծրագրավորող, քիբերանվտանգության մասնագետ Սամվել Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՌԴ-ի դեմ շատ հզոր հաքերային հարձակում է տեղի ունեցել, ինչի արդյունքում հաքերներին հաջողվել է մուտք գործել VMMANAGER 6 համակարգ։ Սա այն ամպային/տեղային համակարգն է, որի միջոցով կառավարվում է ՌԴ-ի ամենամեծ սերվերները՝ պետական, ուժային, բանկեր, հիվանդանոցներ, դպրոցներ և այլն։ Դեռևս պարզ չէ հարձակման երկիրն ու հաքերային խմբավորումը, բայց սա ՌԴ-ի պատմության թերևս ամենակրիտիկական հարվածներից մեկն էր։ Արդեն իսկ հաքերները կարողացել են գողանալ բազմաթիվ գաղտնի տվյալներ ու API բանալիներ։ Հարձակումները սկսել են հոկտեմբերի 17-ից, բայց ըստ տարածված լուրերի, ISPsystem ընկերությունը դրանց կարևորություն չի տվել, քանի որ, ըստ ամենայնի, եղել են ոչ կրիտիկական, ըստ իս դրանք եղել են հետախուզական հարձակումներ ավելի շատ բաց port-եր կամ գոնե խոցելիություններ հայտնաբերելու համար։ Էսօր ընդամենը 4-5 ժամ առաջ նոր ISPsystem ընկերությունը հասկացել է, թե ինչ մասշտաբի է խնդիրը ու դրա հետևանքները։ Աղբյուրը` Սամվել Հայրապետյան |

Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10720:48
«Մարդիկ մերժում են Ալիևի սահմանադրությունը». Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
11620:24
«Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան
10919:54
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում
8419:42
Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը
21118:00
«Ծանրամարտն էլ վարի տվեցին». Ոսկան Սարգսյան
14416:12
