«Օրենքի խախտմա՞մբ եք պաշտոնավարել», «ձեր հարցման մեջ կար մեղադրանք»․ բանավեճ՝ ԱԺ-ում
![]() «Հաշվեքննիչ պալատի մասին օրենքով դեռ 2018թ․ սահմանվել է նորմ, որ պալատի անդամ, այդ թվում նախագահ, կարող է աշխատել այն անձը, ով ի թիվս այլ պահանջների, ունի աուդիտորի որակավորում։ Գործող անդամների վրա այդ դրույթը տարածվելու էր 2024թ․ հունվարի 1-ից, իսկ 2024թ․ մայիսին օրենքում փոփոխություններ են արվել՝ ժամկետը երկարաձգվել է։ Ձեր անձնական գործում տեսա, որ դուք աուդիտորի որակավորում ստացել եք 2026թ․ ապրիլին։ Ես ճի՞շտ եմ հասկանում, որ 2024թ․ հունվարից մայիս ամիսներին դուք պաշտոնավարել եք օրենքի խախտմամբ»,- ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լիանա Մանուկյանը դիմել է Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում ՔՊ-ի կողմից առաջադրված թեկնածու Կարեն Առուստամյանին։ «Ձեր հարցման մեջ կար մեղադրանք, որը չեմ կարող որևէ կերպ կիսել։ Երբ ընտրվել եմ Հաշվեքննիչ պալատի անդամ, այդ նորմը չէր գործում և նման պահանջ չի եղել։ Պահանջը հիմա է գործում և ես հիմա ներկայացված եմ ձեզ արդեն որակավորված աուդիտորի վկայականով»,- պատասխանել է Առուստամյանը։ |

«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
11817:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
15017:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
16116:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
14516:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
17015:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
20815:13
