«ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցումը կհանգեցնի երկրի տնտեսական ցուցանիշների վատթարացմանը»․ զեկույց
![]() Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) անդամակցության կասեցումը կհանգեցնի երկրի տնտեսական ցուցանիշների վատթարացմանը։ Այս մասին նշվում է Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամների զեկույցում։ «Միության անդամ պետությունների տնտեսությունների համար Հայաստանի Հանրապետության անդամակցության կասեցման տնտեսական ազդեցությունն էական չի լինի»,- ասվում է Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի ներկայացուցիչների պատրաստած՝ «Հայաստանի Հանրապետության նկատմամբ 2014 թվականի մայիսի 29-ի՝ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի գործողության կասեցման հնարավոր հետևանքների վերաբերյալ» զեկույցում։ Զեկույցում նշվում է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունումը «ռիսկեր է պարունակում Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրով սահմանված՝ ԵԱՏՄ-ի գործունեության նպատակների իրագործման համար»։ «Նման պայմաններում 2014 թվականի մայիսի 29-ի՝ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի մյուս կողմերը, միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում գտած նորմերին ու սկզբունքներին և, մասնավորապես, 1969 թվականի մայիսի 23-ի՝ Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայի դրույթներին համապատասխան, իրավունք ունեն համատեղ որոշում ընդունելու Հայաստանի Հանրապետության նկատմամբ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի գործողությունը ժամանակավորապես կասեցնելու վերաբերյալ»,- ասվում է փաստաթղթում։ Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը, «հարգելով Հայաստանի Հանրապետության ժողովրդի՝ տարբեր միություններին և ինտեգրացիոն միավորումներին մասնակցելու կամ չմասնակցելու հարցն ինքնուրույն որոշելու իրավունքը, շահագրգռված չեն Հայաստանի Հանրապետության՝ Եվրասիական տնտեսական միության կազմից դուրս գալով»։ |

«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
11817:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
15017:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
16116:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
14516:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
17015:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
20815:13
