«Իսրայելն Ադրբեջանին 235 մլն դոլարի PULS հրթիռային համակարգեր ու EXTRA-MR հրթիռներ կմատակարարի»․ #Globes
![]() Իսրայելական Elbit Systems ընկերությունը հայտնել է, որ 235 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել՝ երկրներից մեկին EXTRA-MR (միջին հեռահարության) հրթիռներ և PULS համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր մատակարարելու համար։ Գործարքն իրականացվելու է Իսրայելի պաշտպանության նախարարության և գնորդ երկրի պաշտպանության նախարարության միջև կառավարությունների մակարդակով ձեռք բերված համաձայնագրի շրջանակում։ Պայմանագիրը նախատեսվում է իրականացնել երեք տարվա ընթացքում։ Globes-ին աղբյուրների համաձայն՝ խոսքն Ադրբեջանի մասին է։ Պայմանագրի համաձայն՝ Elbit Systems-ը կմատակարարի իր EXTRA գերձայնային հրթիռային համակարգի միջին հեռահարության տարբերակը։ Գործարքը ներառում է նաև PULS արձակման կայանքների, հրթիռային հրետանու լրացուցիչ հարթակների մատակարարում, ինչպես նաև համալիր լոգիստիկ աջակցություն։ EXTRA-MR-ը միջին հեռահարության օպերատիվ խնդիրների համար նախատեսված բարձր ճշգրտության կառավարվող հրթիռ է, որը հնարավորություն է տալիս ճշգրիտ հարվածներ հասցնել հակառակորդի թիրախներին մինչև 80 կմ հեռավորության վրա։ |

«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
11817:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
15017:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
16116:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
14516:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
17015:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
20815:13
