Երևան`   +18 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 21 հոկտեմբերի, 2026 թ.

«Անոնսում է ՏԻՄ ընտրությունների համատեքստում նախապատրաստվող բռնաճնշումների մասին»․ Տիգրան Աբրահամյան

77
Երեկ, 23:30
«Անոնսում է ՏԻՄ ընտրությունների համատեքստում նախապատրաստվող բռնաճնշումների մասին»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Առավոտյան ՏԻՄ ընտրությունների ազատ անցկացման մասին է խոսում, ցերեկը՝ թիրախավորում առաջադրված ընդդիմադիր թեկնածուի կնոջը, երեկոյան՝ բուն նպատակին կենտրոնանում՝ անոնսում ՏԻՄ ընտրությունների համատեքստում նախապատրաստվող իշխանական բռնաճնշումների մասին։
Ինչո՞ւ մարդիկ չե՞ն հասկանում, չգիտե՞ն, թե ՏԻՄ ընտրություններում ոնց եք շարժվում, մարդկանց ոնց եք ահաբեկում, իշխանության տեսակետները չկիսողների հետ ինչ խաղի կանոններով եք շարժվում։
Ձեր ընտրական մեթոդներն ու ձեր իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում, որովհետև նույնիսկ ձեր արտաքին հովանավորները չեն կարողանում քողարկել բռնաճնշումների այն հսկա զինանոցը, որը կիրառել ու կիրառում եք ընտրությունների տարբեր մակարդակներում»։