Երևան`   +18 °C
Այսօր`   Երեքշաբթի, 20 հոկտեմբերի, 2026 թ.

Փարպիում գումարային հարցերի շուրջ վեճն ավարտվել է սպանությամբ

56
Այսօր, 23:00
Փարպիում գումարային հարցերի շուրջ վեճն ավարտվել է սպանությամբ

ՆԳՆ Ոստիկանությունը հայտնում է․ «Ոստիկանները ձերբակալել են հրազենային վնասվածք պատճառած անձին․ կատարվում է նախաքննություն
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 06։11-ին, Երևանի բժշկական կենտրոններից մեկից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել անձը չպարզված տղամարդ, որը գիտակցության չգալով մահացել է։
ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հոկտեմբերի 20-ին՝ ժամը 6-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Փարպի գյուղում տղամարդուն գումարային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում հրազենային վնասվածք է պատճառել Երևանի 34-ամյա մի բնակիչ։
34-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։ Նախնական տվյալներով հանցագործությունը կատարվել է վերափոխված գազային ատրճանակով։ Կատարվում է նախաքննություն»։