Երևան`   +17 °C
Այսօր`   Երեքշաբթի, 20 հոկտեմբերի, 2026 թ.

Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարարությունը` այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի մասին

80
Այսօր, 21:36
Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարարությունը` այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի մասին

«Զանգեզուրի միջանցքի» զարգացումը կարևոր նշանակություն ունի Ադրբեջանի տարանցիկ ներուժի ընդլայնման և միջազգային տրանսպորտային երթուղիների դիվերսիֆիկացման տեսանկյունից։

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարարությանը։

Նշվում է, որ այդ ուղղությամբ ավարտվել է Հորադիզ–Աղբենդ ավտոճանապարհի շինարարությունը, իսկ երկաթուղային գծի կառուցումը շարունակվում է։ Միաժամանակ աշխատանքներ են տարվում Նախիջևանի երկաթուղային ենթակառուցվածքի արդիականացման ուղղությամբ։

««Զանգեզուրի միջանցքի» զարգացումը թույլ կտա տարեկան մինչև 15 միլիոն տոննայի լրացուցիչ բեռնափոխադրումների հնարավորություն ստեղծել և ամրապնդել տարածաշրջանային տրանսպորտային կապերը», — ասվում է հաղորդագրության մեջ։