«Եկել է կանանց որձանալու ժամանակը»․ Արման Մելիքյան
![]() Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Լինում է այնպես, որ պետության պաշտոնական քաղաքականությունը միտված է ազգի տղամարդկանց հոգեբանորեն կրտելուն՝ նրանց հնազանդ, խելոք (ոչ խելացի իմաստով) ու հեզ դարձնելուն, պաշտպանի ու ռազմիկի բնազդը ոչնչացնելուն։ Այդպիսի հասարակություններում առանց տղամարդ պաշտպանի մնացած կանանց մի մասը ստանձնում են տղամարդու դերը՝ որձանում։ Օրինակ՝ սլավոնական որոշ ժողովուրդների մոտ տղամարդկանց բացակայության դեպքում (օրինակ՝ բոլորը պատերազմ են գնացել) կինը կարող էր ոտքերի արանքում մի զույգ եփած հավկիթ կապել, տղամարդու տաբատ հագնել ու գնալ արտը վարելու։ Քանի որ կանանց կողմից այդ աշխատանքը կատարելը խստագույն արգելքի տակ էր, այդպես՝ կեղծ տղամարդու փոխակերպվելով, փորձում էին խաբել հերկվող հողին ու պահպանել դրա բերրիությունը։ Հայկական ավանդույթը կնոջ նման փոխակերպում չի նախատեսել նախկինում։ Բացակա տղամարու փոխարեն գործն անում էր տղամարդ հարազատներից մեկը, կամ էլ, եթե այդպիսին չկար՝ համայնքն էր դրա հոգսը քաշում։ Կարծես թե այժմ Հայաստանում եղած ավանդույթը չի աշխատում այլևս, ու եկել է կանանց որձանալու ժամանակը՝ հանուն ինքնապահպանման»: Աղբյուրը` Արման Մելիքյան |

«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
6603:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
10102:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
10201:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
12000:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
161Երեկ, 23:49
Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
108Երեկ, 23:30
