Երևան`   +11 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 21 հոկտեմբերի, 2026 թ.

«Երկիրը տանել դեստաբիլիզացիայի․ սա միայն Նիկոլի անճոռնի ուղեղի մեջ կարող է լինել»․ Լևոն Զուրաբյան

65
Այսօր, 02:06
«Երկիրը տանել դեստաբիլիզացիայի․ սա միայն Նիկոլի անճոռնի ուղեղի մեջ կարող է լինել»․ Լևոն Զուրաբյան

«Հայտնվում ենք ապոկալիպտիկ սցենարի մեջ․ սա նշանակելու է ահավոր ինֆլյացիա, բիզնեսի անկում և ունենալու է բազմաթիվ հետևանքներ, որոնք ազդելու են մեր երկրի կայունության և անվտանգության վրա»,- այս մասին «24Նյուզ»-ի հետ զրույցում նշել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու ռիսկերին և հետևանքներին։

Նա նաև հավելել է, որ այդ ծանր հետևանքների միակ պատասխանը կարող է լինել եվրոինտեգրումը, սակայն պետք է ճիշտ գնահատել դրա հավանականությունը։ «Ոչ ոք չի ասում՝ մնանք ԵԱՏՄ-ում, ԵՄ-ի հնարավորություններից չօգտվենք։ Բայց եթե հաշվարկը ցույց է տալիս, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը հիմարություն է, և այս փոթորկալից աշխարհում դու գնում ես քո երկրի դեստաբիլիզացիայի, սա միայն Նիկոլի անճոռնի ուղեղի մեջ կարող է լինել»,- հավելեց Զուրաբյանը։

Լևոն Զուրաբյանի հարցազրույցը