«Հատուկ բանագնաց Ուիթքոֆն ուղևորվել է Սանկտ Պետերբուրգ»․ Ռուբիո
![]() ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն ուղևորվել է Սանկտ Պետերբուրգ, հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ հաղորդում է Reuters-ը։ Axios-ի տվյալներով՝ Սանկտ Պետերբուրգում Ուիթքոֆը կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և նրան կներկայացնի խաղաղության առաջարկի թարմացված տարբերակը։ Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, հանդիպմանը կմիանա առցանց ձևաչափով։ Նշենք, որ երեկ Օսլոյում տեղի են ունեցել Ուիթքոֆի, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի և Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորենի բանակցությունները։ Reuters-ի և Axios-ի տվյալներով՝ հրավիրվել էին նաև Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Լեհաստանի ներկայացուցիչները, ինչպես նաև Եվրոմիության և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները։ Ստյորեն հայտարարել է, որ ամերիկացի բանագնացի և ուկրաինական կողմի միջև բանակցություններն անցել են կառուցողական մթնոլորտում և կարող են ճանապարհ հարթել առաջնորդների մակարդակով հանդիպման համար։ |

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
10500:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
12600:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
118Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
263Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
177Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
128Երեկ, 18:54
