Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 05 նոյեմբերի, 2026 թ.

Ադենում նախագահական պալատի հրթիռակոծության հետևանքով հինգ մարդ է զոհվել

781
Ուրբաթ, 16 հոկտեմբերի, 2026 թ., 10:18
Ադենում նախագահական պալատի հրթիռակոծության հետևանքով հինգ մարդ է զոհվել

Եմենի հարավում գտնվող Ադեն քաղաքում՝ նախագահական պալատի վրա, որտեղ նիստեր է անցկացնում միջազգայնորեն ճանաչված կառավարությունը, հուսի ապստամբների իրականացրած հրթիռային հարձակման հետևանքով հինգ մարդ է զոհվել, 16-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է Եմենի հանրային առողջապահության նախարար Քասեմ Բուհայբեհը։

Ավելի վաղ Եմենի տեղեկատվության նախարարությունը հայտնել էր, որ հարձակման հետևանքով վարչապետը և կառավարության անդամները չեն տուժել։ Հաղորդվում է, որ նախագահական պալատի ուղղությամբ արձակվել է հինգ հրթիռ։