Եմենում հուսիները 5 բալիստիկ հրթիռ են արձակել նախագահական պալատի վրա
![]() Եմենի «Անսար Ալլահ» (Հուսի) շարժումը հինգ բալիստիկ հրթիռ է արձակել Եմենի հարավային Ադեն քաղաքում գտնվող նախագահական պալատի վրա, հաղորդում է «Ալ Արաբիա»-ն։ Պալատի վրա հրթիռային հարձակումից հետո Ադենում հինգ պայթյուն է տեղի ունեցել։ Հարձակման հետևանքով զոհվել են անվտանգության երկու աշխատակից, վիրավորվել՝ վեցը, հայտարարել է Եմենի երիտասարդության նախարար Նայեֆ ալ-Բաքրին։ Նա ընդգծել է, որ վարչապետ Շայա ալ-Զինդանին և կառավարության մյուս պաշտոնյաները չեն տուժել։ Նախարարը հայտարարել է, որ կառավարությունը կմնա Ադենում և կշարունակի իր աշխատանքը։ Հուսիների ռազմական խոսնակ Յահյա Սարին հայտարարել է, որ հարվածն ուղղված է եղել Ադենում գտնվող ռազմական գործողությունների շտաբին, որը գլխավորում են սաուդցի սպաները։ Նա հավելել է, որ հարձակումը համապատասխանում է շարժման՝ նախկինում հայտարարված քաղաքականությանը՝ Սաուդյան Արաբիայի ցանկացած ռազմական ներկայություն համարել օրինական ռազմական թիրախ՝ անկախ դրա գտնվելու վայրից, հաղորդում է «Սաբա»-ն։ Ադենը գտնվում է Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարության վերահսկողության տակ, մինչդեռ «Անսար Ալլահ» շարժումը վերահսկում է երկրի հյուսիսային մասը։ Հոկտեմբերի 8-ին Associated Press-ը, հղում անելով հուսիների ներկայացուցիչներին, հաղորդել է, որ շարժումը վերականգնել է Եմենի հարավարևմտյան ափի կարևորագույն տարածքների, այդ թվում՝ Բաբ էլ-Մանդեբի նեղուցի վերահսկողությունը։ Գործակալության աղբյուրները պարզաբանել են, որ մարտերի ընթացքում հուսիները վերահսկողություն են հաստատել նաև Դհուբաբի և մոտակա Ալ-Ջադիդ գյուղի նկատմամբ։ Եմենի կառավարության խոսնակը, իր հերթին, հերքել է այս տեղեկատվությունը։ |

Վանաձորում հարևանների վեճն ավարտվել է նրանցից մեկի մահվամբ, ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոց
9520:18
ԻՀՊԿ-ն հայտնել է ամերիկյան երկու ԱԹՍ-ի ոչնչացման մասին
16816:55
Նեպալի լեռներում ուղղաթիռներ են բախվել (տեսանյութ)
21513:01
Թուրքիայի հարավ-արևմուտքում ավտոբուսի վթարի հետևանքով 45 մարդ է տուժել (տեսանյութ)
18912:13
Հրդեհ՝ Երևանի «Պալաս» առևտրի կենտրոնում (տեսանյութ)
12411:30
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններից մեկին
17610:43
