Երևան`   +17 °C
Այսօր`   Հինգշաբթի, 15 հոկտեմբերի, 2026 թ.

«Առաջարկել եմ ձևավորել խումբ, որը կտա հարցի պատասխանը, թե ինչպես է Հայաստանի երկաթուղին դառնալու մրցունակ»․ Նիկոլ Փաշինյան

78
Այսօր, 13:06
«Առաջարկել եմ ձևավորել խումբ, որը կտա հարցի պատասխանը, թե ինչպես է Հայաստանի երկաթուղին դառնալու մրցունակ»․ Նիկոլ Փաշինյան

«Ռուսական երկաթուղիների» նախագահը Հայաստան է ժամանել իմ առաջարկով և իմ հրավերով, և ես իմ բացման խոսքում ասել եմ, որ մենք խնդիր չունենք ռուսական կոնցեսիայի հետ, մեր խնդիրն է, որ մեր երկաթուղին լինի մրցունակ»,- այս մասին ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն, կառավարման խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովի գլխավորած պատվիրակության հետ տեղի ունեցած հանդիպմանը:

«Այս նպատակին միտված մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ դրա համար ռացիոնալ ձևաչափը կոնցեսիոն կառավարան ձևաչափը փոխելն է, այսինքն՝ 3-րդ երկրներին պատվիրակելը, բայց եթե Ռուսաստանի գործընկերներն ասում են, որ իրենք գիտեն՝ ինչպես լուծեն այս հարցը, իրենք կարող են լուծումներ առաջարկել։ Երեկ քննարկման արդյունքում ասել եմ՝ շա՛տ լավ, եկեք ուրեմն ձևավորենք խումբ, որը եռամսյա ժամկետում կտա հարցերի պատասխանը, թե ոնց է Հայաստանի երկաթուղին դառնալու մրցունակ, մանավանդ որ զուգահեռ պրոցեսներ են տեղի ունենում:

Իրենք ասում են՝ պատժամիջոցները դրան չեն խանգարում: Մենք կարծում ենք, որ խնդիր է դա, բայց իրենք ասում են՝ չեն խանգարում: Մենք ասել ենք, որ բարեկամական լուծում ենք ուզում, և եթե իրենք ունեն որևէ հարցի պատասխան, ապա երբեք մեր տրամադրությունը և տրամադրվածությունը չի եղել, որ այդ հարցի պատասխանը չենք լսում»,- մանրամասնեց Փաշինյանը: