«Նրանք, ովքեր սպառնում էին տանկերով գալ և օկուպացնել Բաքուն, այսօր ադրբեջանական թեյ են խմում ադրբեջանական բանտերում»․ Ալիև
![]() «2023 թվականի սեպտեմբերին ադրբեջանցի զինվորի երկաթե բռունցքը կրկին իր խոսքն ասաց»։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցառումների խորհրդակցության 7-րդ գագաթնաժողովում, որն անցկացվում է Բաքվում։ «Ընդամենը մեկ օրից էլ պակաս ժամանակում Ղարաբաղում Հայաստանի «օկուպացիոն բանակը» ջախջախվեց, իսկ «անջատողականների առաջնորդները»՝ կանգնեցին ադրբեջանական դատարանի առաջ։ Նրանք, ովքեր սպառնում էին տանկերով գալ և օկուպացնել Բաքուն, այսօր ադրբեջանական թեյ են խմում ադրբեջանական բանտերում, իսկ նրանց տանկերը ցուցադրված են ռազմական ավարների պուրակում։ Այս հարցը գլոբալ նշանակություն ունի, ուստի ես կանգ առա դրա վրա։ Եթե Հայաստանի դեմ ժամանակին պատժամիջոցներ կիրառվեին «օկուպացիայի, ցեղասպանության և էթնիկ զտումների» համար, Ադրբեջանը ստիպված չէր լինի մարտի դաշտում կոտրել «հայկական ֆաշիզմի» ողնաշարը։ Պատերազմը մեր ընտրությունը չէր, Հայաստանն է մեզ դրդել», - նշել է նա։ |

«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
11817:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
15017:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
16116:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
14516:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
17015:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
20815:13
