«Տպավորություն է, որ մեկը զենքը պահել ա վրեքներս, ասել ա՝ գիտության ֆինանսավորումն ավելացրեք»․ Նիկոլ Փաշինյան
![]() Առաջարկվում է գիտության ոլորտին հատկացնել լրացուցիչ 2,35 մլրդ դրամ, որը պետք է ուղղվի երկու հիմնական նպատակներով՝ գիտական սարքավորումների ձեռքբերում, գիտական դրամաշնորհային հետազոտությունների իրականացում: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 2025 թվականին, երբ պետբյուջեն ընդունվում էր, ոչ մի տողում այս թիվը չի եղել, բայց այսօր այդ թիվը կա, և այս գումարով բազմաթիվ հիմնարկների համար ձեռք են բերվելու սարքեր ու սարքավորումներ: «2018 թվականից գիտության ֆինանսավորումը եռապատկվել է, և այդ մասին՝ մամուլում սոցիալական ցանցերում, ելույթներում, հրապարակումներում ոչ մի քննարկում․․․ Տպավորություն է, որ մեկը զենքը պահել ա վրեքներս, ասել ա՝ գիտության ֆինանսավորումն ավելացրեք, և մենք ասել ենք՝ մի՛ կրակեք, կավելացնենք, և ավելացրել ենք։ Եվ հենց որ այդ զենքը պահողը աչքը թեքել է, մենք միանգամից զրոյացրել ենք գիտության ֆինանսավորումը։ Խելագարվելու ֆենոմեն է»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ ուշադրություն չի դարձնելու գիտության ֆինանսավորման վերաբերյալ նամակներին։ |

«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
11817:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
15017:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
16116:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
14516:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
17015:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
20815:13
