«Իմ ամենակարևոր անելիքը համարում եմ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը և վավերացումը՝ մինչև 2031թ․»․ Նիկոլ Փաշինյան
![]() «Իմ առաջիկա ամենակարևոր անելիքը համարում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը և վավերացումը: Սա չի նշանակում, որ մենք որևէ այլ օրակարգից հրաժարվում ենք, բայց նաև ինքս ինձ համար այդպիսի խնդիր եմ դրել, կոնկրետ ժամանակացույցը՝ մինչև 2031 թիվը, հասնել այդ խնդրի լուծմանը»,- այս մասին Կառաավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով՝ դա նաև Կառավարության և ընդհանրապես մեր քաղաքական թիմի անելիքն է, բայց ես՝ որպես ՀՀ վարչապետ, նաև իմ անձնական օրակարգի առումով շատ կարևոր եմ համարում, որ մենք այս խնդիրը մինչև 2031 թվականը լուծենք: «Պարզ է՝ TRIPP նախագիծ, կոմունիկացիաների բացում, տնտեսական զարգացում, բայց սա նույնպես կարևոր շեշտադրում է, որ, այնուամենայնիվ, այդ օրակարգի ամենավերևում, ինձ համար ամենավերևում գտնվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձանագրի ստորագրումը և վավերացումը, որով, իմ կարծիքով, Հայաստանի և ընդհանրապես հայ ժողովրդի պատմության մի շատ էական շրջափուլ կամփոփվի, և ընդհակառակը՝ նոր շրջափուլ կբացվի՝ նոր օրակարգերով ու նոր տրամաբանությամբ»,- ընդգծեց Փաշինյանը: |

«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
11817:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
15017:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
16116:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
14516:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
17015:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
20815:13
