«Մեզ քննադատել են, ասել են՝ ձեր թավիշը ձեր գլխին կպնի, հիմա կենտրոնանալու ենք «լումա առ լումա»-ի եզրափակիչ արարի իրականացման վրա»․ Նիկոլ Փաշինյան
![]() «Մենք 2018-ին ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ քաղաքացիների առաջ ստանձնել ենք պարտավորություն, որ Հայաստանից թալանված, ապօրինի օտարված գույքերը վերադարձնելու ենք ՀՀ-ին։ Միևնույն ժամանակ մենք արձանագրել ենք, որ վենդետաներ չեն լինելու․․․ Եվ այս ռազմավարությանը հավատարիմ ենք մնացել։ Մեզ դրա համար քննադատել են, մեզ ասել են՝ ձեր թավիշը ձեր գլխին կպնի, զզվցրիք էդ թավիշով և այլն», - Կառավարության այսօրվա նիստում անդրադառնալով ապօրինի գույքի բռնագանձման գործընթացներին՝ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ իշխանությունները շարունակաբար օգտագործել են «կոպեկ առ կոպեկ», «լումա առ լումա» և այլ արտահայտություններ, որոնք ժամանակի ընթացքում մեմերի են վերածվել։ «Այդ գործընթացը հասել է իր լրումին, մենք ականատես ենք լինելու եզրափակիչ արարի իրականացմանը։ Մենք կենտրոնացած ենք լինելու արդեն «հատիկ առ հատիկ»-ի, «լումա առ լումա»-ի եզրափակիչ արարի իրականացման վրա»,- ընդգծեց Փաշինյանը։ |

«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
11817:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
15017:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
16116:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
14516:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
17015:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
20815:13
