ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մեր իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում քննարկել են անդամագրման նոր չափանիշներ սահմանվելու հարցը։ Մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է կուսակցականներին առավել խիստ մոտեցում ցուցաբերել նոր անդամների ընտրության հարցում՝ կուսակցության շարքերը համալրելով բարձրագույն կրթություն ունեցող, հանրային պատմություններում, սկանդալներում չներգրավված և ՔՊ-ի հեղինակությանը չվնասող անձանցով։ Մեր իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ կուսակցությունում այս որոշումը կայացվել է վերջերս, և դրա շրջանակում վերջին օրերին ՔՊ վարչություն են հրավիրվել մի շարք կուսակցականներ, այդ թվում՝ Ավետիք Օրդյանն ու Տիգրան Մանուկյանը։ Նշենք, որ Ավետիք Օրդյանը հեռացվել է կուսակցությունից՝ կարգապահական խնդիրների և ՔՊ-ի անունն օգտագործելով տարբեր հարցեր լուծելու պատճառով։ Նույն ժամանակահատվածում կարգապահական նկատողություն է ստացել նաև ՔՊ ակտիվիստներից Տիգրան Մանուկյանը, որը սոցիալական ցանցերի իր էջում պարբերաբար քննադատում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի վարած քաղաքականությունը։ Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ առաջիկայում նման կարգապահական վարույթները կարող են շարունակվել։ Քննարկման առարկա են դառնալու ոչ միայն կուսակցության անունն օգտագործելու դեպքերը, այլև անդամների հրապարակային վարքագիծը, կուսակցության քաղաքականության քննադատությունն ու ներքին էթիկայի կանոնների պահպանումը։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է խիստ վերահսկողություն սահմանել նաև այն անձանց նկատմամբ, որոնք իրենց՝ ՔՊ անդամ լինելու հանգամանքն օգտագործում են տարբեր հարցեր լուծելու կամ աշխատանքի տեղավորվելու համար։ |

«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
11817:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
15017:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
16116:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
14516:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
17015:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
20815:13
