«Նիկոլ Փաշինյանը մեղմ ժպիտով հասկացնում է, որ Տիգրանաշենը հանձնվելու է Ադրբեջանին»․ Նաիրա Զոհրաբյան
![]() «Արարարտյան լույսապայծառ այս առավոտով Նիկոլ Փաշինյանը փորձեց բացել «օվերտոնի պատուհանը» և հանրությանը ներկայացնել, թե իր պատկերացմամբ՝ ինչպիսին պիտի լինի խաղաղության դեմքը, և պարզվում է, որ խաղաղության դիմագծերը պետք է լինեն այնպիսին, որ Հայաստանը և Ադրբեջանը իրարից որևէ պահանջ չպետք է ունենան և չպետք է ներկայացնեն․․․ Մինչդեռ ընդամենը մի քանի օր առաջ էի Ալիևին լսում, և տպավորություն չտացա, որ Ադրբեջանը պատրաստ է իր ծավալապաշտական, անհեթեթ նախապայմաններից և ուլտիմատումներից հրաժարվել»,- այս մասին «24Նյուզ»-ի հետ զրույցում նշեց հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը։ «Ասելով, որ անկլավների և էքսլավների հարցը պիտի լուծվի փոխանակումով՝ Նիկոլ Փաշինյանը երկրորդ «օվերտոնի պատուհանն» է բացում՝ մեղմ ժպիտով հասկացնելով, որ Տիգրանաշենը հանձնվելու է Ադրբեջանին։ Այսինքն՝ մեզ նախապատրաստում է հերթական զիջումներին և հերթական կապիտուլյացիային»,- հավելեց նա։ |

«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
11817:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
15017:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
16116:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
14516:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
17015:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
20815:13
