ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը և «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ
![]() ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը հոկտեմբերի 14-ին հանդիպել է մեր երկրում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեի հետ։ Այս մասին հայտնում են ԱԺ-ից։ «Հանդիպմանը մասնակցել են նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հարություն Հարությունյանը և պատգամավոր Իրինա Յոլյանը։ Ողջունելով դեսպանին՝ Արամ Վարդևանյանը շնորհավորել է Ֆլորիան Էսկյուդիեին առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ Հայաստանում վերջինիս նշանակումը կլինի արդյունավետ՝ ի շահ Հայաստանի և Ֆրանսիայի։ ԱԺ փոխնախագահն ընդգծել է Ֆրանսիայի կարևոր և պատմականորեն ձևավորված դերակատարությունը Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունների զարգացման գործում։ Նշվել է, որ երկու երկրների ռազմավարական գործակցությունն ու երկկողմ կնքված փաստաթղթերն ամուր հիմք են համագործակցության խորացման համար»։ Արամ Վարդևանյանն իր դիտարկումներն է ներկայացրել մեր երկրում ժողովրդավարության և իրավունքի գերակայության, ԵԽԽՎ զեկույցի ու հետընտրական գործընթացների վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանում ապօրինի պահվող հայերի խնդիրներին և այլ հարցերի։ Դեսպանը խոսել է Ֆրանսիա-Հայաստան խորհրդարանական հարաբերությունների կարևորությունից՝ այս համատեքստում ընդգծելով բարեկամական խմբերի դերակատարությունը։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրամիություն փոխգործակցությանն ու հատկապես վիզաների ազատականացման գործընթացին։ Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ»,- նշված է հաղորդագրության մեջ։ Աղբյուրը` Ազգային ժողով |

«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
11817:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
15017:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
16116:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
14516:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
17015:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
20815:13
