Երևան`   +17 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 14 հոկտեմբերի, 2026 թ.

«Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բարոյապես մաշված ու սպառված է»․ Դերենիկ Մալխասյան

74
Այսօր, 19:24
«Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բարոյապես մաշված ու սպառված է»․ Դերենիկ Մալխասյան

«Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բարոյապես մաշված ու սպառված է։ Աշխարհաքաղաքական համատեքստում իրեն լուրջ ընդունող չկա։ Զրոյական վստահություն է վայելում միջազգային սուբյեկտների կողմից, առավելագույնը դիտարկվում է որպես գործիք՝ այլոց շահերի սպասարկման համար։
Ներքին քաղաքականության մեջ հունիսի 7-ից հետո կորցրել է լեգիտիմության վերջին մնացորդները։ Ժողովրդի շրջանում խուլ դժգոհություն է եռում, որը յուրքանչյուր պահի կարող է պայթել։ Ինքն իշխանությունը պահում է բացառապես պետության ռեպրեսիվ ֆունկացիաները չարաշահելու ու ընդդիմության կոպիտ սխալների շնորհիվ»։