«Անընդհատ խաղաղություն ասելով՝ խաղաղություն չի հաստատվում»․ Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել «Ինչպիսի՞ տեսք պետք է ունենա խաղաղությունը վերնագրով»։ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության իր տեսլականը՝ Հայաստանը պետք է ունենա 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածք, սահմանազատումը և սահմանագծումը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա պետք է տեղի ունենա, սահմանի 2 կողմերում անկլավներ չպետք էլինեն, Հայաստանը և Ադրբեջանը համապատասխան տարածքների փոխանակում պետք է անեն։ Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չհասկացավ, կամ միտումնավոր մոլորեցնում է, Ալմա-Աթայի հռչակագիրը սահմանազատման, սահմանագծման համար հիմք չի կարող հանդիսանալ, դրա հետ կապ չունի։ Փաշինյանն Իլհամ Ալևի պահանջով ՀՀ սահմանադրությունն է փորձում փոխել, անընդհատ խաղաղությունից է խոսում, սակայն անընդհատ խաղաղություն ասելով՝ խաղաղություն չի հաստատվում, հալվա ասելով՝ բերանը չի քաղցրանում։ Ադրբեջանի իշխանությունը հայտարարել է, որ ցանկանում է խաղաղություն հաստատել Հայաստանի ժողովրդի հետ, դրանով ցույց տալով, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը լեգիտիմ և կայուն չի համարում։ Տարօրինակ պատերազմով պարտված, Արցախը հանձնած, ՀՀ սահմանամերձ տարածքները զիջած, ԱԺ ընտրությունները կեղծած, ոչ լեգիտիմ իշխանությունը չի կարող Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատել»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
11817:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
15017:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
16116:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
14516:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
17015:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
20815:13
