Սեյրան Խուդանյանը` ծանրամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր
![]() Հայաստանը ներկայացնող ծանրորդները սկսեցին ելույթները Եվրոպայի երիտասարդների ու Մ 23 տարեկանների առաջնությունում: Երիտասարդների 65 կգ քաշային կարգում ընտրանու անդամ Դավիթ Առաքելյանը պոկեց 118 կգ, 122 կգ, 127 կգ: Այս վարժությունում նա դարձավ արծաթե մեդալակիր: Հրումում նա ունեցավ երեք հաջող մոտեցում՝ 140 կգ, 145 կգ ու 148 կգ: Նա հրում վարժությունում 8-րդն է: Երկամարտի 275 կգ արդյունքով՝ Առաքելյանը ԵԱ-ում 5-րդն է: Հավաքականի անդամ Արտուշ Գրիգորյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 116 կգ, իսկ հրեց 135 կգ ու 145 կգ: Երկամարտի 261 կգ արդյունքով՝ նա 10-րդն է: 65 կգ քաշում Խուդանյանը պոկեց 110 կգ, 114 կգ ու 117 կգ: Հրումում նա գլխավերևում պահեց 135 կգ ու 139 կգ: Այս վարժությունում նա երրորդն է: Երկամարտի 256 կգ արդյունքով՝ Խուդանյանը դարձավ Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր: |

Հայաստանի հավաքականի կազմը՝ աշխարհի 2026 թվականի առաջնությունում
97Երեկ, 18:18
ՈւԵՖԱ-ի 55 անդամից 54-ն անվստահություն է հայտնել ՖԻՖԱ-ի ղեկավարությանը․ դեմ է միայն Ադրբեջանը
68209.10.2026, 00:18
Եղիշե Մելիքյանը՝ Հենրիխ Մխիթարյանի հեռանալու մասին (տեսանյութ)
16306.10.2026, 23:06
Եվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը վերջին տեղում է
21205.10.2026, 22:12
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան հաղթել է աշխարհի առաջին ռակետին
22404.10.2026, 20:30
Հայաստանի Մ-20 երիտասարդական հավաքականը տարավ առաջին հաղթանակը (տեսանյութ)
18204.10.2026, 18:36
