«Հատկանշական է, որ հանդիպումը եղել է կառավարությունում»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանն ասում է, որ պետք է կետրոնանաք Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու և վավերացնելու վրա։ Սա ըստ էության նշանակում է, որ նա ազդարարում է Սահմանադրության փոփոխության գործընթացի վրա կենտրոնանալու մեկնարկ, որովհետև Ադրբեջանը դա է դնում որպես ստորագրման նախապայման։ Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանը ստորագրման ու վավերացման վրա կենտրոնանալու մասին հայտարարում է ՍԴ նախագահ Դիլանյանին ընդունելուց հետո։ Հանդիպման ֆորմալ առիթը Դիլանյանի պաշտոնավարման ժամկետի ավարտն է, բայց հնարավոր է, որ բուն պատճառը՝ Նիկոլ Փաշինյանի ազդարարածն է, կապված է դրա հնարավորինս դյուրին տարբերակ գտնելու հետ։ Ի դեպ, այդ իմաստով խիստ հատկանշական է, որ հանդիպումը եղել է կառավարությունում։ Այսինքն, ՍԴ նախագահն է գնացել վարչապետի մոտ, ինչը աղաղակող կերպով հակասում է դատական անկախության, առավել ևս ՍԴ անկախության փիլիսոփայությանը, որ ամրագրված է Հայաստանի սահմանադրությամբ։ Բայց, այստեղ կարծում եմ կա մի շատ էական նրբերանգ։ Նիկոլ Փաշինյանն ըստ երևույթին այդ կարեւոր խոսակցությունը չի «վստահել» ՍԴ շենքի «պատերին» և գերադասել է ՍԴ նախագահի հետ խոսել իր համար առավելագույնս վստահելի «պատերի ներսում»՝ կառավարությունում, իր աշխատանքային տարածքում։ Համենայն դեպս, վարչապետ Փաշինյանը թերևս վստահ է, որ կառավարության շենքը այդ իմաստով առավել պաշտպանված կարող է լինել որևէ «ականջից», քան օրինակ Սահմանադրական դատարանի շենքը»։ Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
11817:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
15017:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
16116:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
14516:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
17015:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
20815:13
