Վարդան Ղուկասյանի տնային կալանքը երկարաձգվել է ևս երեք ամսով
![]() Լիազորությունները կասեցված Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանի տնային կալանքը երկարաձգվել է ևս երեք ամսով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 13-ին դատարանը բավարարել է դատախազների համապատասխան միջնորդությունը։ Ղուկասյանի պաշտպանները միջնորդել էին նրա նկատմամբ կիրառել վարչական հսկողություն, սակայն դատարանը որոշել է պահպանել տնային կալանքը։ Ղուկասյանը մեղադրվում է խոշոր չափով կաշառք ստանալու համար։ Ըստ իրավապահների՝ պաշտոնը ստանձնելուց մի քանի ամիս անց նա գործարար Սևակ Գոմցյանից պահանջել է 4 միլիոն դրամ՝ արդեն կառուցված ապօրինի շինությունն օրինականացնելու համար։ Ղուկասյանը մեղադրվում է նաև պաշտոնական դիրքի չարաշահման և փողերի լվացման համար։ Այդ գործն առնչվում է նրա պաշտոնավարման նախորդ շրջանին՝ 2000-ականներին։ Նրա նկատմամբ իրականացվում է նաև ապօրինի գույքի բռնագանձման վարույթ։ Օրերս Ղուկասյանն արդարացվել էր խուլիգանության վերաբերյալ առանձին գործով։ |

«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
11817:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
15017:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
16116:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
14516:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
17015:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
20815:13
