«Արցախցիների դժվարությունների թիվ մեկ մեղավորը ՔՊ-ն է․ թող առերեսվեն պատասխանատվության հետ»․ Արամ Վարդևանյան
![]() «Այս երեք տարվա ընթացքում բոլոր այն սոցիալ-տնտեսական անասելի դժվարությունները, որին բախվում են արցախցի մեր քույրերն ու եղբայները, բնականաբար, դրա թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն ՔՊ-ն է։ Եթե իրենց թվում է, թե այն մի քանի էպիզոդիկ լուծումները, որոնք տալիս են, բայց մասշտաբային խնդիրներից, որոնք դեռևս պահպանվում են, կարող են խուսափել կամ այլ գնահատականներ փորձեն տալ, այդպես չի լինում։ Իրենք են պատասխանատուն և թող, ինչ որ իմաստով, առերեսվեն պատասխանատվության հետ»,- լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում ՔՊ-ի կողմից արցախցիների հետ կազմակերպված փակ քննարկմանը։ Արձագանքելով լրագրողի դիտարկմանը, թե ՔՊ-ականներն ասում են, որ ընդդիմությունը շոու է անում, դրա համար փակ քննարկում են անում, Վարդևանյանը նշել է. «Իրենցից ավելի մեծ շոուներ անող, նման գործելաոճ իրացնող և որդեգրող այլ ուժեր չեմ կարծում, որ կան։ Մի բան հստակ է՝ միջազգային խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում կարելի էր շատ ավելի մեծ խոսք հղել այն ամենի վերաբերյալ, ինչ տեղի էր ունեցել»։ Վարդևանյանն ընդգծել է, որ իրենք պատրաստ էին մասնակցել նաև ՔՊ-ի կողմից կազմակերպված քննարկմանը։ |

«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
11817:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
15017:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
16116:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
14516:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
17015:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
20815:13
