«Հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգից հետո Ադրբեջանում սկսեցին առաջանալ ճաքեր»․ Արգիշտի Կիվիրյան
![]() Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադրբեջանում սկսվել է այն, ինչի մասին ես երկար ժամանակ զգուշացնում ու բացատրում էի։ Այդ մարդկանց իրար կապող միակ սոսինձը դա հակահայկականությունը ա, ու բավական ա, որ այդ դուռը փակվի, և ադրբեջանական ազգային նախագիծը կսկսի փլուզվել։ Վերջին տարիներին, Բաքվի հաղթանակից, և հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգից հետո, երբ իրենց մոտ թուլացան հակահայկական նոպաները, ակնհայտորեն սկսեցին առաջանալ ճաքեր և քաղաքակրթական խնդիրներ ադրբեջանական հասարակության տարբեր շերտերի մոտ։ Դպրոցներում հիջաբ կրելու արգելքը հանգեցրեց շիիթական հատվածի կողմից զանգվածային բողոքի ակցիաների։ Այս պահի դրությամբ արդեն իսկ ձերբակալված է ավելի քան 200 անձ, իսկ կրքերը շարունակում են թեժանալ։ Ժողովրդավարական երկրներում նման ակցիաները սովորական երևույթ են, սակայն երբ բռնապետական երկրում վառում են դպրոցի տնօրենի ավտոմեքենան, դա ցույց ա տալիս, որ ռեժիմն ունի ներքին կայունության հետ կապված լուրջ խնդիրներ։ Եվ այս պարագայում Բաքվի համար ունի կենսական նշանակություն, հակահայկականությունը նորից բերել օրակարգ՝ հայերի դեմ սուրբ պայքարում փորձել նորից ապահովել ադրբեջանական հասարակության կոնսոլիդացիան, և շեղել հասարակությանը ներքին խնդիրներից... Աղբյուրը` Արգիշտի Կիվիրյան |

«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
11817:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
15017:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
16116:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
14516:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
17015:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
20815:13
