Վթարի հետևանքով մոտոցիկլավարը մահացել է
221
Կիրակի, 11 հոկտեմբերի, 2026 թ., 22:06
![]() Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18:00-ի սահմաններում Բագրևանդ թաղամասից դեպի Ձորաղբյուր տանող ճանապարհահատվածում բախվել են «Honda» մակնիշի մոտոցիկլն ու Երևանի բնակիչ 49-ամյա Արմեն Մ-ի վարած «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մոտոցիկլավարի ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ մահացածը Հայաստանի ու Ուկրաինայի քաղաքացի է՝ ազգությամբ հայ: |

Գեղարքունիքի գյուղերից մեկում 5 հոգի, այդ թվում՝ 3 անչափահաս, թունավորվել են շմոլ գազից, տեղափոխվել հիվանդանոց
7512:18
Եղեգնաձորում 14 և 15 տարեկան աղջիկների միջև ծեծկռտուք է եղել. մեկ հոգի մարմնական վնասվածքներ է ստացել
11411:36
Բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ բախվել է կամրջի բետոնե ծածկին, կոնտեյներն ընկել է
14000:30
Բանակցություններին զուգահեռ Ուկրաինան զանգվածային հարձակումներ է իրագործել Ռուսաստանի խորքում
169Երեկ, 22:48
Վաշինգթոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղել
372Երեկ, 20:25
Արցախի Կարմիր Շուկա գյուղի մոտ ադրբեջանցի տրակտորիստը պայթել է ականի վրա
164Երեկ, 19:00
