«Հանցագործ է այն մարդը, ում իշխանության օրոք հանձնվում է Արցախը»․ Իվետա Տոնոյան
![]() «Նիկոլ Փաշինյանը, անտեսելով անմեղության կանխավարկածի գաղափարը, հայտարարում է, թե Գագիկ Ծառուկյանը և այլ քաղբանտարկյալներ հանցագործներ են։ Ես, իհարկե, շատ ցավում եմ, որ ՀՀ-ում օրենքը, իրավունքի գերակայությունը, անմեղության կանխավարկածի գաղափարն ընդհանրապես Նիկոլ Փաշինյանի համար որևէ բան չեն նշանակում, բայց պետք է արձանագրենք, որ եթե երկրի ղեկավարն իրեն իրավունք է վերապահում հնչեցնել նման գնահատականներ, մենք ևս կաշկանդված չենք՝ հնչեցնելու գնահատականներ»,- այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարել է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։ «Հանցագործ է այն մարդը, ում իշխանության օրոք հանձնվում է Արցախը, հանցագործ է այն մարդը, ում իշխանության օրոք ադրբեջանցին շատ հանգիստ հայտնվում է Շաքի գյուղում և բռնություն է գործադրում խաղաղ ընտանիքի նկատմամբ, հանցագործ է այն մարդը, ով կտոր-կտոր Հայաստանի տարբեր մասեր նվիրում է Ադրբեջանին, հանցագործ է այն մարդը, ում հռետորաբանության մեջ գերակշռողն ադրբեջանական և թուրքական նարատիվներն են։ Արձանագրենք այս փաստը»,- շարունակել է Տոնոյանը։ |

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
10500:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
12600:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
118Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
263Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
177Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
128Երեկ, 18:54
