Երևան`   +21 °C
Այսօր`   Ուրբաթ, 09 հոկտեմբերի, 2026 թ.

Հարձակման է ենթարկվել Կալուգայում գտնվող «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնը

66
Այսօր, 13:24
Հարձակման է ենթարկվել Կալուգայում գտնվող «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնը

«Յանդեքս»-ը հայտնել է, որ անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով վնասվել է Կալուգայում գտնվող ընկերության տվյալների կենտրոնի ենթակառուցվածքի մի մասը, իսկ մի քանի մոդուլներ ամբողջությամբ շարքից դուրս են եկել։

Ընկերությունը նախազգուշացրել է, որ դրա հետևանքով որոշ ծառայություններ կարող են աշխատել խափանումներով։

Տուժածներ չկան։ Ներկայումս ընկերությունը գնահատում է հասցված վնասի հետևանքները։

Նախօրեին Ուկրաինան հարվածել էր Ռյազանի մարզում գտնվող «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին: