Ուկրաինան հարվածել է Ռյազանի մարզում գտնվող «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին
![]() Ռյազանի մարզում գտնվող «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել, հայտնել է ռուսական ընկերությունը։ «Յանդեքս»-ը նախազգուշացրել է, որ իր ծառայությունների մի մասը կարող է անհասանելի լինել օգտատերերի համար։ «Տուժածներ չկան, համապատասխան ծառայություններն աշխատում են տեղում՝ հետևանքները վերացնելու ուղղությամբ։ Տվյալների կենտրոնի աշխատանքն ամբողջությամբ դադարեցվել է», — BBC-ի ռուսական ծառայությանը հայտնել են «Յանդեքս»-ի մամուլի ծառայությունից։ Astra-ն առավոտյան հայտնել է, որ Ռյազանի մարզի Սասովո շրջանում հրդեհ է բռնկվել «Սաստա» հաստոցաշինական գործարանի տարածքում։ Այդ ձեռնարկության տարածքում է գտնվում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոններից մեկը, որը այնտեղ բացվել է 2014 թվականին։ Ուկրաինական Exilenova+ մոնիթորինգային ալիքը պնդում է, որ ձեռնարկության տարածքին հարված է հասցվել, ինչից հետո լայնածավալ հրդեհ է բռնկվել։ Հաստոցաշինական «Սաստա» գործարանը արտադրում է նաև պաշտպանական արդյունաբերության կարիքների համար նախատեսված սարքավորումներ և 2022 թվականից գտնվում է միջազգային պատժամիջոցների տակ։ |

«Երկու շաբաթվա ընթացքում Կիևի և Կիևի մարզի վրա ավելի քան 100 բալիստիկ հրթիռ է արձակվել». Զելենսկի
20600:07
Գեղարքունիքի մարզում վթшրի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մшհացել է
177Երեկ, 21:36
Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին (տեսանյութ)
164Երեկ, 15:48
«16 բալիստիկ հրթիռ, ավելի քան 280 ԱԹՍ»․ Զելենսկին՝ ռուսական հարվածների մասին (տեսանյութ)
343Երեկ, 15:19
Հուսիները հայտնել են Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքներին հարվածելու մասին
36126.10.2026, 10:01
Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը
20925.10.2026, 19:26
