Հնդկաստանի երկնքում կայծակի հարվածից ինքնաթիռ է վնասվել
1087
Հինգշաբթի, 08 հոկտեմբերի, 2026 թ., 12:48
![]() Հնդկական IndiGo ավիաընկերության ինքնաթիռը՝ Պատնայից Լաքնաու չվերթի ժամանակ կայծակի հարվածից վնասվել է, հայտնում է Times of India-ն։ Միջադեպը տեղի է ունեցել այն պահին, երբ ինքնաթիռը մոտենում էր Լաքնաուի Չաուդհարի Չարան Սինգհի անվան միջազգային օդանավակայանին։ Կայծակի հարվածը վնասել է ինքնաթիռի քթամասի ծածկույթը, որը նախատեսված է օդերևութաբանական ռադարը պաշտպանելու համար։ «Թռիչքի ընթացքում չիմանալով վնասի չափը՝ օդաչուներն անվտանգ վայրէջք են կատարել։ 104 ուղևորներից ու անձնակազմի վեց անդամներից ոչ մեկը չի տուժել», — նշվում է հաղորդագրության մեջ։ Չնայած վնասմանը՝ ինքնաթիռն օդանավակայանում վայրէջք է կատարել նախատեսված ժամից շուտ։ |

Վանաձորում օտարերկրյա համարանիշներով բեռնատարը 15-ից ավելի ավտոմեքենաների է բախվել․ կա 5 վիրավոր
171Երեկ, 18:48
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին (լուսանկար)
224Երեկ, 13:19
ԱՄՆ-ում տղամարդը սպանել է կնոջն ու երեք երեխաներին, ապա ինքնասպան եղել (տեսանյութ)
358Երեկ, 12:54
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Սմոլենսկի մարզի քիմիական գործարանին (տեսանյութ)
268Երեկ, 12:18
Պակիստանում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 10 մարդ է զոհվել (տեսանյութ)
327Երեկ, 10:31
Հորմուզի նեղուցում այրվում է 2 սուպերլցանավ
34419.11.2026, 21:55
