Երևան`   +20 °C
Այսօր`   Երեքշաբթի, 06 հոկտեմբերի, 2026 թ.

Հարազատների պնդմամբ՝ ուսուցչուհին ծեծել է 2-րդ դասարանի աշակերտուհուն

70
Այսօր, 13:18
Հարազատների պնդմամբ՝ ուսուցչուհին ծեծել է 2-րդ դասարանի աշակերտուհուն

Սեպտեմբերի 30-ին Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել արտառոց դեպք։ Տվյալ դպրոցի 2-րդ դասարանի աշակերտուհու հարազատների պնդմամբ՝ ուսուցչուհին դասարանում ֆիզիկական բռնություն է կիրառել երեխայի նկատմամբ։
Shamshyan.com-ի հետ զրույցում երեխայի մորաքույրը փոխանցել է, որ ուսուցչուհին դասարանում հարվածել է երեխային, ինչից հետո վերջինս վախեցած դուրս է վազել դասասենյակից։ Այնուհետև ուսուցչուհին երեխային կրկին դասարան է տարել, որտեղ նորից ֆիզիկական բռնություն է կիրառել նրա նկատմամբ։ Դեպքից հետո երեխայի ինքնազգացողությունը վատացել է, ուսուցչուհին նրան տարել է սանհանգույց, լվացրել և վերադարձրել դասարան։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Հարազատների պնդմամբ՝ ուսուցչուհին ծեծել է 2-րդ դասարանի աշակերտուհուն