Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում
![]() Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։ «Վստահ եմ, որ այսօրվա հանդիպումը ևս մեկ հնարավորություն կդառնա հրատապ խնդիրների շուրջ մտքերի բաց և կառուցողական փոխանակման համար։ Մենք բազմիցս վերահաստատել ենք Հայաստանի Հանրապետության հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում՝ ուղղված տնտեսական կայունության ամրապնդմանը։ Հայաստանը հետևողականորեն առաջ է մղում տարածաշրջանում խաղաղության և առևտրա-տրանսպորտային կապակցվածության օրակարգը։ Ինչպես բազմիցս նշվել է, հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը նպատակ ունի ստեղծել նոր հնարավորություններ՝ տրանսպորտային, էներգետիկ և թվային կապակցվածության զարգացման միջոցով։ «Խաղաղության խաչմերուկի» առանցքային բաղադրիչներից մեկը ԹՐԻՓՓ-ն է՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման երթուղին: Նախագիծը կստեղծի ուղիղ երկաթուղային կապ Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Միաժամանակ, նախագիծը հնարավորություն կտա ինտեգրել Հայաստանը միջազգային երկաթուղային ցանցին և կստեղծի Պարսից ծոցի ու Սև ծովի միջև երկաթուղային կապ հաստատելու հնարավորություն։ Սա նշանակալի իրադարձություն կդառնա տրանսպորտային կապերի ոլորտում, փոփոխություն Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Իրանի համար։ Նեղ կազմով հանդիպման ընթացքում ես գործընկերներիս տեղեկացրել եմ տարածաշրջանային տրանսպորտային կապերի ապաշրջափակման գործընթացի որոշ նրբությունների մասին, որն ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման արդյունքում։ Մենք ակնկալում ենք որոշումներ, որոնք, մասնավորապես, կհանգեցնեն Հայաստանի Հանրապետության երկաթուղիների արդյունավետության բարձրացմանը։ Ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի ապահովումը, անկասկած, ԵԱՏՄ ընդհանուր շուկայի լիարժեք գործունեության հիմքն է։ Միաժամանակ, այդ սկզբունքների գործնական իրականացումը դեռևս պահանջում է մեր հատուկ ուշադրությունը։ Չոլպոն Աթայում կայացած Միջկառավարական խորհրդի վերջին նիստին իմ մասնակցությունից ի վեր, ցավոք, էական առաջընթաց չի արձանագրվել մի շարք առկա հարցերի շուրջ։ Մասնավորապես, պահպանվում են սահմանափակումներն ու վարչական խոչընդոտները, որոնք շարունակում են էապես խոչընդոտել ընդհանուր շուկայի լիարժեք և արդյունավետ գործունեությանը։ Այս առումով՝ կարևոր ենք համարում կառուցողական երկխոսության շարունակումը՝ ուղղված հայկական արտադրանքի արտահանման և տարանցման ճանապարհին առկա խոչընդոտների վերացմանը՝ ԵԱՏՄ օրենսդրությանը համապատասխան։ Վստահ եմ, որ այս ուղղությամբ հետևողական առաջընթացը բխում է ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունների շահերից՝ ապահովելով կայուն առևտրային հոսքեր, կանխատեսելի պայմաններ շուկայի մասնակիցների համար և տնտեսական համագործակցության հետագա ամրապնդում»։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
