«Բուլդուզերով ուղղած ճանապարհ է, քանի՞ տարում ենք պլանավորում կառուցումը». Նիկոլ Փաշինյանը՝ Դավիթ Խուդաթյանին
![]() Առաջարկվում է 4 մլրդ 69 մլն դրամ հատկացնել մի շարք ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներին, տեխնիկական և հեղինակային հսկողության նախագծերի ձեռքբերման աշխատանքներին, փորձաքննության ծառայությունների ձեռքբերման աշխատանքներին: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվարկեց, թե որ ճանապարհների մասին է խոսքը։ Դրանց թվում են Գյումրիից մինչև ՀՀ սահման տանող 600 մ ճանապարհահատվածի հիմնանորոգումը, ինչպես նաև Ենոքավանից դեպի Կարմիրգյուղ և Ջուջևան տանող ճանապարհի հիմնանորոգումը։ Վերջինս գրունտային է, սակայն առաջին անգամ ասֆալտապատվելու է։ «Բուլդոզերով ուղղած ճանապարհ է, քանի՞ տարում ենք պլանավորում ավարտել կառուցումը»,- դիմելով Խուդաթյանին՝ հետաքրքրվեց Փաշինյանը։ «Մինչև 4 տարի ենք նախատեսել, բայց պետք է հաշվի առենք, որ և՛ աշխատանքի ծավալն է մեծ, և՛ ֆինանսական արժեքը, խոսքը 14, 7 միլիարդ դրամի պայմանագրի մասին է»,- պատասխանեց նախարարը՝ հավելելով, որ հնարավոր է այդ ճանապարհը շահագործման հանձնվի որոշակի փուլերով։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
