Ավտոմեքենաների ներմուծման պատրվակով 13 անձից հափշտակվել է 78 մլն դրամ
![]() ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է ավտոմեքենաների ներմուծման պատրվակով խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը՝ մեկ անձի մասով։ Նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ Հ.Գ-ն խարդախությամբ ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու շուրջ համաձայնության գալով Ա.Ղ-ի և Հ.Ղ-ի հետ, խմբի կազմում, քաղաքացիների մոտ վստահություն ձևավորելու նպատակով՝ «ԲՄ ՄՈԹՈՐՍ» ՍՊԸ-ի անվան տակ համացանցում և սոցիալական հարթակներում տեղադրել են գովազդներ՝ Չինաստանից «BYD» և «Changan» մակնիշների ավտոմեքենաների ներմուծման և վաճառքի վերաբերյալ: Այդ նպատակով վերջիններս իրենց դիմած քաղաքացիների հետ կնքել են ավտոմեքենաների ներմուծման վերաբերյալ պայմանագրեր, որոնցով ստանձնած պարտավորությունները կատարելու իրական մտադրություն չունենալով, 2024 թվականի հունիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում 13 անձից որպես ավտոմեքենաների ներկրման կանխավճար պահանջել, ստացել և խարդախությամբ հափշտակել են առանձնապես խոշոր չափերով՝ 78 մլն 352 հզր 210 ՀՀ դրամ: Նախաքննության ընթացքում 3 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել հետախուզում: 13 դրվագ գործողությամբ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարած Հ.Գ-ն հայտնաբերվել է ՌԴ-ում, տեղափոխվել ՀՀ և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը: Հ․Գ-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ: Աղբյուրը` ՀՀ Գլխավոր դատախազություն |

ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
13515:42
Քուշների և Ուիթքոֆի հետ հանդիպումից հետո Պուտինը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ
168Երեկ, 23:48
Արարատ Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման օրակարգային հարցեր
173Երեկ, 22:30
Էլեկտրաէներգետիկ ցանցերի փոխկապակցում, անդրսահմանային ջրային ռեսուրսների ոլորտում համագործակցություն... ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը
139Երեկ, 21:48
Դուբլինում ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը (տեսանյութ)
175Երեկ, 20:24
Երբ Հայաստանը որոշի մարել անդամավճարների պարտքը, կարող է մասնակցել ՀԱՊԿ-ի աշխատանքներին
15511.11.2026, 20:48
