«Թևիցդ կբռնեմ, դուրս կշպրտեմ. ես ուրիշ բաներից եմ թուլանում». ՔՊ-ական թաղապետ Սաշա Կատվալյանը` կրկին սկանդալի կենտրոնում
![]() Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը նիստի ժամանակ կրթության բաժնի պետին սպառնացել է թևից բռնել, «դուրս շպրտել», երբ նա հանդգնել է արձագանքել թաղապետի դիտողություններին: Այդ մասին «Ազատությանը» պատմում է կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Լիանա Դավթյանը: Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 14-ին, թաղապետարանի գործակարգավարական նիստի օրը: Սաշա Կատվալյանը երեք ամիս էլ չկա, որ նշանակվել է, բայց ՔՊ-ական պաշտոնյայի վարքի ու քայլերի մասին թաղապետարանի պաշտոնյաներից երկրորդ ահազանգն է ստանում աղբյուրը: Ընդ որում՝ սա Լիանա Դավթյանի հետ առաջին հանդիպումն է եղել, միջադեպը սկսվել է, երբ աշխատանքի վերաբերյալ վերադասի դիտողություններին Դավթյանը արձագանքել է, փորձել է բացատրություններ տալ: Հետո, ըստ նրա, ՔՊ-ականը բորբոքվել է: «Սկսեց բարձր ձայնով գոռալ՝ «դուրս արի սենյակից», ես էլ ասացի՝ Ձեր ձայնը ցածրացրեք, ես դուրս կգամ, ասացի՝ ի՞նչ եք լարվել, թուլացեք: Ասաց՝ «ես ուրիշ բաներից եմ թուլանում»», - պատմեց Դավթյանը: Կրթության, մշակույթի ու սպորտի բաժնի պետն անմիջապես գրություններ է ուղարկել վարչապետին, քաղաքապետին, Տարածքային կառավարման նախարարություն, պատմել ՔՊ-ական պաշտոնյայի պահվածքի ու խոսքերի մասին: Դեռ արձագանք չկա: Լիանա Դավթյանը ենթադրում է, որ թաղապետն իրենից ուզում է ազատվել: Նկատողությունների հիմքեր է ստեղծում կամ այնպիսի մթնոլորտ, որ սեփական դիմումով գնա: Հատկապես, որ մեկ անգամ արդեն Կատվալյանը փորձել է ու դատարանում պարտվել: Տիգրան Ավինյանի նախկին խորհրդականը մի քանի ամսով այս համայնքը ղեկավարել է նաև 2022-ին, մամուլում էլ նա այդ ժամանակ հայտնվեց կադրային ջարդի լուրերով: Լիանա Դավթյանին էլ այդ ժամանակ հորդորել է դիմում գրել գնալ. «Ասացի՝ ես որպես համայքնային ծառայող չեմ պատրաստվում դիմում գրել»: Հետո ազատել է աշխատանքից, դատարանը ՔՊ-ական թաղապետի որոշումը հակաօրինական է ճանաչել, այս տարվա հունվարից Լիանա Դավթյանը վերականգնվել է պաշտոնում ու 11 միլիոն դրամ փոխհատուցում ստացել: Հուլիսին, երբ նորից Կատվալյանին են նշանակել, Լիանա Դավթյանը արձակուրդում է եղել, չեն էլ սպասել, որ վերադառնա: Նրա աշխատասենյակը դատարկել են, ու նրան տեղավորել կրթության ընդհանուր բաժնում: «Աշխատակազմի քարտուղարը դուրս եկավ ասաց՝ «ընդհանուրի հետ եք նստելու»: Նույնիսկ մեքենան են արգելում կայանել աշխատակազմի համար նախատեսված տարածքում, ու թաղապետի հետ առաջին հանդիպման ժամանակ էլ այս միջադեպը ծավալվել է. «Խնդիրը գիտե՞ք՝ որն է, որ համայնքային ծառայողը պաշտպանված լինի մեր երկրում՝ անկախ պաշտոնատար անձի քմահաճույքից: Անձնական խնդիրներից»: Լիանա Դավթյանը այս անգամ էլ դատարան կդիմի, եթե թաղապետն անցնի գործնական քայլերի: |

Հրազդանի թիվ 10 ավագ դպրոցի ՔՊ-ական տնօրենը պատից հանել է հերոսների փառքի անկյունն ու Մեծ Հայքի քարտեզը
17724.09.2026, 20:42
«Սանիտարահիգիենիկ պայմանների վերաբերյալ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ուսումնասիրության արդյունքները խոսուն են»․ Քրիստինա Վարդանյան
16823.09.2026, 16:12
«ՀՀ-ում դպրոցը եղել է իշխանության ներկայացուցիչների պարապ մնացած հարսների ու դուստրերի աշխատանքի տեղավորման վայր»․ Նիկոլ Փաշինյան
21319.09.2026, 21:54
«Հանրակրթական 14 դպրոցի շենք նորոգման կարիք ունի»․ Ոսկան Սարգսյան
16618.09.2026, 16:30
«Ափսոս նոր սերունդը, որ ձեր նմանների կերպարն է ամեն օր տեսնում». Աննա Կոստանյան
25318.09.2026, 14:36
«Ծրագրերն անիմաստ ծանրաբեռնում են, իսկ դասագրքերն առարկաների հետ համահունչ չեն»․ Նարինե Կիրակոսյան
16817.09.2026, 02:06
