Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի բրոնզե մեդալակիրներ
![]() Հայաստանի և՛ տղամարդկանց, և՛ կանանց հավաքականները Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի «Ա» խմբում զբաղեցրել են երրորդ հորիզոնականը։ Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Հայաստանի տղամարդկանց հավաքականը ներկայացնում էին գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը և Մանուէլ Պետրոսյանը: Հավաքականի մարզիչն է Արման Փաշիկյանը: Հայաստանի կանանց հավաքականը ներկայացնում էին միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը, կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը և Անահիտ Մկրտչյանը: Հավաքականի մարզիչն է Զավեն Անդրիասյանը: Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադան անցկացվել է սեպտեմբերի 16-ից 27-ը՝ Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում։ Տղամարդկանց պայքարում հաղթող է դարձել Ուզբեկստանի հավաքականը, իսկ կանանց պայքարում՝ Չինաստանի հավաքականը։ Հայ շախմատիստները արժանացել են նաև անհատական մեդալների։ Մարիամ Մկրտչյանը 11 հնարավորից վաստակել է 9 միավոր և 3-րդ խաղատախտակի վրա նվաճել արծաթե մեդալ։ Շանթ Սարգսյանը 11 հնարավորից վաստակել է 8 միավոր և 3-րդ խաղատախտակի վրա նվաճել բրոնզե մեդալ։ |

Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
167Երեկ, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
148Երեկ, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
16610.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
16210.11.2026, 10:24
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
23608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
20008.11.2026, 16:50
