Երևան`   +14 °C
Այսօր`   Շաբաթ, 21 նոյեմբերի, 2026 թ.

4 ժամ անց էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մարվել է

210
Կիրակի, 27 սեպտեմբերի, 2026 թ., 21:24
4 ժամ անց էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մարվել է

ՆԳՆ հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը ժամը 21:10-ին մարվել է: Այս մասին գրել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Սահմանվել է հերթապահություն:
Հիշեցնենք, որ հրդեհի մասին ահազանգը ստացվել էր այսօր ժամը 17.07–ին։ Ավելի քան 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, մեծ մասամբ Կենտրոն վարչական շրջանում։