Հրազդանի թիվ 10 ավագ դպրոցի ՔՊ-ական տնօրենը պատից հանել է հերոսների փառքի անկյունն ու Մեծ Հայքի քարտեզը
![]() Հրազդանի թիվ 10 ավագ դպրոցը երկար տարիներ ուներ հերոսների փառքի անկյուն, գրում է «Հրապարակ»-ը: Դպրոցի մի պատին փակցված էին ապրիլյան քառօրյա պատերազմում անմահացած տանկիստ Վահե Զաքարյանի նկարներն ու նրա մասին պատմող գրություններ, մյուս պատին՝ 44-օրյա պատերազմում անմահացած տղաների նկարներն ու Հայաստանի դրոշը: Ամեն տարի ապրիլի 2-ին և հոկտեմբերի 12-ին, իսկ 44-օրյա պատերազմից հետո՝ նաև սեպտեմբերի 27-ին, դպրոցի աշակերտները ծաղիկներ էին խոնարհում հերոսների նկարների առաջ և հիշում նրանց: «Համոզվելու համար, որ իսկապես փառքի անկյունը հանվել է պատից, և աշակերտները ոչինչ չեն շփոթում, ինչպես նաև տեսնելու համար՝ գուցե փառքի անկյունը դպրոցի որևէ այլ պատի՞ն է հայտնվել, այցելեցի թիվ 10 ավագ դպրոց: Տնօրեն Գոհար Հովհաննիսյանը Ծաղկաձոր համայնքի ավագանու ՔՊ-ական անդամ է, օրեր առաջ էլ նա դպրոցի պատից հանել է Մեծ Հայքի քարտեզը, իսկ դպրոցի ֆեյսբուքյան էջում տեղադրել Նիկոլ Փաշինյանի «իրական Հայաստանի» քարտեզը: |

«Ազգային կրթությունը ՀՀ գոյության, ինքնիշխանության և ապագայի միակ վստահելի երաշխիքն է»․ Մհեր Մելքոնյան
17706.11.2026, 15:24
«Ուսուցչի հեղինակությունը խաթարելով՝ չենք կարող կառուցել անվտագ դպրոց». Սուսաննա Նազարյան
20204.11.2026, 23:48
Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը. «Հրապարակ»
20303.11.2026, 09:00
«Դե արի ու երեխա կրթիր, երբ երկրիդ ճակատագիրը որոշողները գյադայական մակարդակի թատրոն են ներկայացնում». Կարին Տոնոյան
19830.10.2026, 14:30
«Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել․ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով»․ Արտենիի միջնակարգ դպրոց
22126.10.2026, 11:00
«Սա է նիկոլի ու ժաննայի «կրթության» հայեցակարգը»․ Արամ Գևորգյան
22024.10.2026, 14:48



